Ազգակործանը արդեն բացահայտ հայտարարում է, եթե չտանք Տավուշի գյուղերը Ադրբեջանն ու Թուրքիան Արմավիրից ներխուժելու են և սկսվի պատերազմ։
Սա՞ է ձեր խաղաղության դարաշրջանը։
Եթե մարդիկ կան, որ մինչ օրս չեն հասկացել, որ զիջումներով հնարավոր չէ խաղաղության հասնել ու նիկոլն ինչ ասում է հավատում են, ուրեմն ցավում եմ նրանց համար, որովհետև պատերազմի դեպքում աշոտիկը չի գնալու դիրքերը պահի...
Ժողովու՛րդ, սրանք պետության գերեզմանափորերն են, Տավուշի գյուղերի հանձնումից հետո նոր զիջումներ են պարտադրվելու և կատարվելու, իսկ ալիևի ախորժակը չի փակվելու, ընդհակառակը գնալով պահանջները մեծանալու են:
ՔՊ-ի համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը արժեք չունի, նրանք իշխանությունը պահելու համար իրենց հարազատ մորն էլ կհանձնեն թուրքին։ Վերջում էլ, որ արդեն երկրից բան չմնա, կթողեն իրենց հետևում պետության ավերակները և կփախչեն այլ երկրներից քաղաքական ապաստարան խնդրելու։
Բայց մենք մնալու ենք, հասկացե՛ք։ Ժամանակին չհանեցինք՝ ամբողջ Արցախը հանձնեցին, հերթը արդեն Տավուշինն ու Սյունիքինն է։
Երկար վերլուծելու ժամանակ այլևս չունենք, ՊԱՏԵՐԱԶՄ Է ՍՊԱՍՎՈՒՄ։
Խորհրդարանական ընդդիմությանը հորդորում եմ սկսել իմպիչմենտի գործընթացը, կամ վայր դնել մանդատները, իսկ մնացածին` ԴՈՒՐՍ ԳԱԼ ՓՈՂՈՑ...
Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ